Axios. ԱՄՆ-ն կհարձակվի Իրանի վրա ևս 2-3 շաբաթ, նույնիսկ եթե բանակցություններ տեղի ունենան
Աշխարհ
ԱՄՆ զինված ուժերը պլանավորում են շարունակել Իրանի տարածքին հարվածները առնվազն երկու-երեք շաբաթ, նույնիսկ եթե Վաշինգտոնի և Թեհրանի միջև ուղիղ բանակցություններ տեղի ունենան, հաղորդում է ամերիկյան Axios լրատվական կայքը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ինչպես նշել են պորտալի՝ ԱՄՆ-ում և Իսրայելի ղեկավարության աղբյուրները, Սպիտակ տունը ստեղծում է պայմաններ հակամարտության դիվանագիտական լուծման համար՝ միաժամանակ մեծացնելով ռազմական ճնշումը և պատրաստելով ուժեր հնարավոր ցամաքային ներխուժման համար։
Նախորդ օրը Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը իր X սոցիալական ցանցի էջում գրել էր, որ երկիրը պատրաստ է հարթակ տրամադրել ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը կարգավորելու բանակցությունների համար։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր N12 հեռուստաալիքը՝ հղում անելով իսրայելցի պաշտոնյայի, ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների հանդիպումը կարող է տեղի ունենալ այս շաբաթվա վերջին Իսլամաբադում։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ