AP. Իրանը ԱՄՆ-ից ստացել է հակամարտությունը կարգավորելու ծրագիր
Աշխարհ
Իրանի իշխանությունները ստացել են ԱՄՆ-ի կողմից մշակված 15 կետից բաղկացած պլան՝ հակամարտությունը կարգավորելու համար, հաղորդում է Associated Press (AP) գործակալությունը՝ հղում անելով Պակիստանի պաշտոնյաներին։
Գործակալության աղբյուրների տվյալներով՝ ծրագիրը ներառում է պատժամիջոցների վերացման, քաղաքացիական միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության, իրանական միջուկային ծրագրի դադարեցման և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կողմից իրանական օբյեկտների մոնիթորինգի վերաբերյալ դրույթներ։
Նախագիծը նաև նախատեսում է Հորմուզի նեղուցում նավարկության ապահովում և հրթիռային զենքի սահմանափակումներ։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ