Լուկաշենկոն հանդիպել է Կիմ Չեն Ընի հետ
Աշխարհ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպումը Փհենյանում ընթանում է, հաղորդում է Belta-ն։
Լուկաշենկոն իր առաջին պաշտոնական այցն է կատարում ԿԺԴՀ, որը կտևի երկու օր։
«Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Կորեայի Ժողովրդա-դեմոկրատական Հանրապետության պետական գործերի նախագահ Կիմ Չեն Ընի հանդիպման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել Փհենյանում։
Գունագեղ արարողության վայրը Կիմ Իր Սենի հրապարակն էր, որը կոչվել է ԿԺԴՀ հիմնադրի անունով և բացվել է 1954 թվականին։ Այն երկրի գլխավոր հրապարակն է և Փհենյանի խորհրդանիշներից մեկը։
Այն կարող է տեղավորել մինչև 100,000 մարդ և հանդիսանում է ռազմական շքերթների, ազգային տոների և այլ հանրային միջոցառումների վայր», - հաղորդել է գործակալությունը։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ