Իրանը կոչ է անում ստեղծել անվտանգության դաշինք՝ առանց ԱՄՆ-ի և Իսրայելի
Աշխարհ
Իրանը կողմ է պետությունների դաշինքի ստեղծմանը՝ Մերձավոր Արևելքում անվտանգությունն ապահովելու և ռազմական համագործակցությունը զարգացնելու համար՝ առանց Միացյալ Նահանգների և Իսրայելի մասնակցության: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը, գրում է ՏԱՍՍ-ը։
Գործակալությունը ընդգծել է, որ տարածաշրջանի երկրները «երբեք կարիք չեն ունենա հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա գտնվող պետության՝ իրենց անվտանգությունը երաշխավորելու համար»: Իրանի գլխավոր շտաբը նշել է, որ Թեհրանը կարծում է, որ Մերձավոր Արևելքի երկրները «պետք չէ, որը Իսրայելի անվտանգությունն ու շահերը գերադասի ամեն ինչից»:
Bloomberg-ի համար վերջերս հրապարակված հոդվածում սյունակագիր Մարկ Չեմպիոնը գրել է, որ Միացյալ Նահանգները փակուղի է մտել Իրանի հետ պատերազմում, քանի որ Վաշինգտոնը չունի «հստակ ռազմավարություն», իսկ Իսլամական Հանրապետությունն ունի բարձր «ցավի շեմ»:


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ