Bloomberg. Թուրքիան կոչ է անում արաբական երկրներին չմիջամտել Իրանի հակամարտությանը
Աշխարհ
Թուրք դիվանագետները ակտիվորեն աշխատում են Իրանի կողմից թիրախավորված արաբական երկրներին համոզելու ուղղությամբ՝ ձեռնպահ մնալ հակամարտությանը անմիջական ռազմական միջամտությունից, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրներին։
Գործակալության տվյալներով՝ Անկարան վախենում է, որ Մերձավոր Արևելքի արաբական պետությունների ներգրավումը մարտական գործողություններին կարող է հանգեցնել լայնածավալ պատերազմի, ինչը կվտանգի ամբողջ տարածաշրջանը։ Թուրքիան վտանգավոր տրամադրություն է նկատել արաբ առաջնորդների շրջանում, ովքեր «կորցնում են համբերությունը» իրանական հարվածների առջև։
Իրավիճակը թուլացնելու համար Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը արդեն այցելել է Սաուդյան Արաբիա, ԱՄԷ և Կատար, ինչպես նաև հեռախոսազրույցներ է ունեցել Մերձավոր Արևելքի այլ պետությունների առաջնորդների հետ։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ