Քանի ամերիկացի զինվոր է վիրավորվել Իրանի հետ հակամարտության ընթացքում
Աշխարհ
ԱՄՆ-ի և Իսրայելի միջև Իրանի դեմ ռազմական արշավի մեկնարկից ի վեր վիրավորվել է մոտ 290 ամերիկացի զինծառայող։ CNN-ին այս մասին հայտնել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ կենտրոնական հրամանատարության (CENTCOM) խոսնակը։
CENTCOM-ի տվյալներով՝ անցյալ շաբաթվա ընթացքում վիրավորվել է 90 զինծառայող։ 290 վիրավորներից 255-ը վերադարձել է ծառայության։ Տասը զինծառայողի վիճակը շարունակում է մնալ ծանր։
Միևնույն ժամանակ, հայտարարության մեջ ասվում է, որ 13 ամերիկացի զինծառայող ստացել է մահացու վնասվածքներ։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ