ՆԱՏՕ-ի ներսում պառակտում է առաջացել Ռյուտտեի՝ ԱՄՆ-ին աջակցության շուրջ․ FT
Աշխարհ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտտեն մի քանի եվրոպական երկրների զայրացրել է Իրանի դեմ ԱՄՆ ռազմական արշավին իր անվերապահ աջակցությամբ, հաղորդում է Financial Times-ը՝ հղում անելով դիվանագետներին։
Սա, մասնավորապես, վերաբերում է գլխավոր քարտուղարի այն առաջարկին, որ եվրոպացի դաշնակիցները, ի վերջո, «միավորվեն»՝ արձագանքելու ԱՄՆ-ի՝ Հորմուզի նեղուցում ռազմանավեր տեղակայելու վերաբերյալ կոչին։
Եվրոպացի դիվանագետները հրատարակությանը հայտնել են, որ Ռյուտտեի առաջարկը սրել է ՆԱՏՕ-ի ներսում լարվածությունը՝ դաշինքի ամենամեծ անդամին՝ Միացյալ Նահանգներին, զիջումների գնալու շուրջ։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ