Պետդուման Զելենսկուն խոստացել է «տրիբունալի առաջ կանգնեցնել»
Աշխարհ
Նախագահ Վոլոդիմիր Զելենսկին «տրիբունալի առաջ կկանգնի» ուղղափառության և ուկրաինացի ժողովրդի ոչնչացմանն ուղղված ահաբեկչական քաղաքականության համար, երբ պաերազմն ավարտվի, և Ռուսաստանը հաղթի։ Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» ասել է Պետդումայի պատգամավոր Վիկտոր Վոդոլացկին։
Նա հիշեցրել է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի այն հայտարարությունը, որ Ուկրաինայի Սահմանադրությունը չի նախատեսում պետության ղեկավարի լիազորությունների երկարաձգում։ Հետևաբար, պատգամավորը շեշտել է, որ Զելենսկին ոչ լեգիտիմ է։
Վոդոլացկու խոսքով՝ այսօր ռուս-ուկրաինական պատերազմը միակ պատճառն է, որի համար նա մնում է իշխանության գլուխ։ Նա կարծում է, որ հակամարտության ավարտից հետո Զելենսկու կարիերան կփլուզվի, և նա կդատապարտվի իր ժողովրդի և ուղղափառության դեմ ուղղված հանցագործությունների համար։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ