Թիվ 27 դպրոցում անչափահասը հայհոյել է, վիճաբանել պահակի հետ և հարվածել նրան․ վերջինը հիվանդանոցում է
Հասարակություն
Մարտի 7-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժին է դիմել Երևանի բնակիչ 50-ամյա մի կին և հայտնել, որ 2 անչափահաս երեխաներ փորձում են ներխուժել թիվ 27 դպրոցի տարածք, դանակով վախեցրել ու հարվածել են պահակին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր մեկնած ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողներին Երևանի 53-ամյա տղամարդը հայտնել է, որ ժամը 09։30-ի սահմաններում Արտաշիսյան փողոցի 52 հասցեում գտնվող «Երևանի» թիվ 27 հիմնական դպրոցում նույն դպրոցի 9-րդ դասարանի աշակերտը վիճաբանության ժամանակ իր քրոջ հասցեին հնչեցրել է հայհոյանքներ, ապա բռունցքով մի քանի անգամ հարվածել է իր դեմքին և իրեն պատճառել ֆիզիկական ցավ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանության Շենգավիթի ոստիկանների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ անչափահասը հանդիսանում է Երևանի բնակիչ 16-ամյա Հ․ Հ․-ն։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով նույն օրը երեկոյան Սարգիս Ս․-ն «ԳՈՒՎ» նախնական ախտորոշմամբ շտապօգնության բժիշկների կողմից տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Գ․ Շամշյանի տեղեկություններով տղամարդը աշխատում է «Երևանի» թիվ 27 հիմնական դպրոցում, որպես պահակ, իսկ նրա քույրը նշված դպրոցի վարչատնտեսական մասի համակարգողն է։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ