«Հեզբոլլահը» հայտարարել է նոր թիրախների մասին
Աշխարհ
Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Իսրայելի լոգիստիկ նշանակության օբյեկտին Կերեմ Բեն Զիմրա բնակավայրում, որը գտնվում է Վերին Գալիլեայում։
Խմբավորման հաղորդմամբ՝ գործողության շրջանակում կիրառվել են նաև հրթիռներ, որոնք ուղղվել են Իսրայելի հյուսիսային մի շարք բնակավայրերի, այդ թվում՝ Մասեգավի, Մութիլայի, Կիրյաթ Շմոնայի, Դաֆնայի և Նահարիայի ուղղությամբ։
Նշվում է, որ այս հարվածները իրականացվել են շարունակվող լարվածության և ռազմական գործողությունների ֆոնին՝ որպես Իսրայելի դեմ գործողությունների մաս։ Այլ մանրամասներ, այդ թվում՝ հնարավոր վնասների կամ զոհերի վերաբերյալ, այս պահին չեն հաղորդվում, հայտնում է AL-JAZEERA-ն:


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ