Իսրայելական ավիահարվածների հետևանքով Լիբանանի հարավում կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
Աշխարհ
Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը (NNA) հաղորդում է, որ Իսրայելի ավիահարվածների հետևանքով երկրի հարավում գրանցվել են նոր զոհեր և վիրավորներ։
Հաղորդագրության համաձայն՝ Սիդոնի մերձակայքում գտնվող Միէհ Միէհ փախստականների ճամբարում բնակարանի վրա հարվածի հետևանքով զոհվել է երկու մարդ, ևս չորսը վիրավորվել են։
Առանձին դեպքով՝ Սիդոնի շրջանում գտնվող Ադլուն բնակավայրում իրականացված ավիահարվածի հետևանքով զոհվել է չորս մարդ, ևս մեկը վիրավորվել է։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նաբաթիեի շրջանում գտնվող Հաբբուշ բնակավայրի վրա իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհվել էր երեք մարդ, հաղորդում էր AL-JAZEERA-ն։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ