ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Սերբիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին
Հայաստան
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Սերբիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Ցվետկովիչին։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։
Ողջունելով դեսպանին՝ Ժաննա Անդրեասյանը բարձր է գնահատել Հայաստանի և Սերբիայի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունն ու ամուր բարեկամական հարաբերությունները՝ ընդգծելով, որ երկկողմ կապերի զարգացումը շարունակում է մնալ կարևոր առաջնահերթություն։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետության և Սերբիայի Հանրապետության միջև տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ձևավորմանը։ Նշվել է, որ հայկական կողմից հանձնաժողովի նախագահ է նշանակվել Ժաննա Անդրեասյանը, իսկ սերբական կողմից՝ Սերբիայի ներքին և արտաքին առևտրի նախարար Յագոդա Լազարևիչը։ Քննարկվել են հանձնաժողովի գործունեության կազմակերպչական հարցերը, ինչպես նաև արդյունավետ աշխատանքի ապահովմանն ուղղված հետագա քայլերը։
ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է նաև, որ Հայաստանը մասնակցելու է 2027 թվականի մայիսի 15-ից օգոստոսի 15-ը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կայանալիք «Էքսպո 2027» համաշխարհային ցուցահանդեսին, որտեղ հանդես կգա առանձին տաղավարով։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ