Ֆրանսիայի զինված ուժերի ղեկավարը նախատեսում է քննարկումներ անցկացնել` Հորմուզի նեղուցի վերաբերյալ
Աշխարհ
Ֆրանսիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Ֆաբիեն Մանդոնը առաջիկայում տեսակապի միջոցով կանցկացնի տեխնիկական հանդիպում այն երկրների զինված ուժերի ղեկավարների հետ, որոնք հետաքրքրված են Հորմուզի նեղուցում ծովային նավարկության վերականգնման գործում իրենց դերակատարությամբ։ Այս մասին Reuters-ին հայտնել է ֆրանսիական զինվորական պաշտոնյան։
Նշվում է, որ հանդիպումը կապ չի ունենալու ԱՄՆ-ի մոտեցումների հետ և կանցկացվի պաշտպանական շրջանակներում։
Ֆրանսիան բազմիցս հայտարարել է, որ չի մասնակցի որևէ գործողության, քանի դեռ տարածաշրջանում ռազմական լարվածությունը չի թուլացել։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ