Մերձավոր Արևելքում հակամարտությունը դուրս է եկել վերահսկողությունից. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
Աշխարհ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում հակամարտությունը դուրս է եկել վերահսկողությունից՝ հավելելով, որ աշխարհը կանգնած է ավելի լայն պատերազմի վտանգի առջև։
Նա նշել է, որ «ժամանակն է» ԱՄՆ-ին և Իսրայելին դադարեցնել պատերազմը Իրանի դեմ, ինչպես նաև կոչ է արել Թեհրանին դադարեցնել հարևանների դեմ հարձակումները, որոնք չեն մասնակցում հակամարտությանը։
Գուտերեշի խոսքով՝ անհրաժեշտ է «դադարեցնել լարվածության սանդուղքով բարձրանալը և անցնել դիվանագիտական քայլերի», ինչպես նաև վերադառնալ միջազգային իրավունքի լիարժեք հարգմանը։ Այս մասին հայտնում է AL-JAZEERA-ն:


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ