Հայ Առաքելական Եկեղեցու Արագածոտնի թեմը ներկայացնում է թեմական եկեղեցիներում մատուցվելիք Սուրբ Պատարագների ժամանակացույցը
Հայաստան
Մարտի 29-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին տոնում է Ծաղկազարդը՝ Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ։
Հայ Առաքելական Եկեղեցու Արագածոտնի թեմը ներկայացնում է թեմական եկեղեցիներում մատուցվելիք Սուրբ Պատարագների ժամանակացույցը .
ԺԱՄԸ 10:00
Քուչակի Սուրբ Աստվածածին
Ապարանի Սուրբ Խաչ
Մաստարայի Սուրբ Հովհաննես
Թալինի Սուրբ Աստվածածին
Արագածի Սուրբ Աստվածածին
Մաստարայի Սուրբ Հովհաննես
Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ
Բյուրականի Սուրբ Հովհաննես
Կոշի Սուրբ Գևորգ
Լուսագյուղի Սուրբ Աստվածածին
ԺԱՄԸ 10:30
Կարբիի Սուրբ Աստվածածին
Արուճի Սուրբ Աստվածածին
Աշտարակի Սուրբ Սարգիս
Սաղմոսավանք վանական համալիր
Աշտարակի Սուրբ Մարիանե
Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց
Մուղնու Սուրբ Գևորգ
Ղազարավանի Սուրբ Նարեկ
Ոսկեվազի Սուրբ Հովհաննես
Կոշի Վանքաձորի Սուրբ Ստեփանոս
Ժամը 11:00
Տեղերի Սուրբ Աստվածածին
«Սուրբ Պատարագների ավարտին Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ կկատարվի Մանուկների օրհնության կարգ, ճյուղերի օրհնություն, և օրհնված ճյուղերը կբաժանվեն հավատավոր մեր զավակներին:
Եկեք մանուկների անմեղության լույսով վերագտնենք մեր հոգու պայծառությունը, որպեսզի ինքնաքննությամբ ու երկյուղածությամբ անցնենք Ավագ շաբաթվա խորհրդով և արժանանանք Սուրբ Հարության անճառելի բերկրանքին»,- ասվում է Արագածոտնի թեմի ուղերձում:


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ