Մակրոնը վերահաստատում է Ֆրանսիայի լիակատար աջակցությունը Լիբանանին
Աշխարհ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վերահաստատել է, որ Լիբանանը ունի Ֆրանսիայի «ամբողջական աջակցությունը»՝ Լիբանանի «Հեզբոլլահ» խմբավորման և Իսրայելի միջև լարվածության և ռազմական գործողությունների սրման պայմաններում։
Մակրոնը սոցիալական ցանցում կատարած գրառման մեջ նշել է, որ «սկսված ռազմական սրման» պայմաններում, որը նա վերագրել է «Հեզբոլլահին», Լիբանանի կառավարությունը ձեռնարկել է «ուժեղ և համարձակ քայլեր»՝ ուղղված իր ինքնիշխանության ամրապնդմանը՝ ի շահ ողջ լիբանանյան ժողովրդի։ Նա անդրադարձել է նաև Լիբանանի իր գործընկեր Ջոզեֆ Աունի հետ ավելի վաղ ունեցած զրույցին։
Նա նաև ընդգծել է, որ Ֆրանսիան շարունակելու է մարդասիրական օգնություն տրամադրել տեղահանված բնակչությանը, ինչպես նաև աջակցել Լիբանանի զինված ուժերին և ներքին անվտանգության ուժերին՝ առաջիկա օրերին նրանց տրամադրելով զրահապատ փոխադրամիջոցներ, հայտնում է AL-JAZEERA-ն:


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ