Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում առնվազն 22 մարդ է զոհվել
Աշխարհ
Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի կողմից Լիբանանի հարավային և արևելյան շրջաններին հասցրած օդային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 22 մարդ, վիրավորվել՝ 153-ը։
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին տեղեկացրել է Լիբանանի առողջապահության նախարարությունը։
«Ռազմական էսկալացիայի սկզբից ի վեր զոհված քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը հասել է 1094-ի, իսկ վիրավորներինը՝ 3119-ի», - նշված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։
«Նշվում է, որ Իսրայելի կողմից մարտի 2-24-ը հասցրած հարվածների հետևանքով զոհերի թվում կան նաև 120 երեխաներ։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ