Պուտինը հրավիրել է Վիետնամի Կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղարին Ռուսաստան
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Վիետնամի վարչապետ Ֆամ Մին Չինհի միջոցով հրավեր է ուղղել Վիետնամի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Տո Լամին այցելելու Ռուսաստան՝ ցանկացած հարմար ժամանակ, գրում է TASS-ը։
«Խնդրում եմ փոխանցել իմ ողջույնները գլխավոր քարտուղար Տո Լամին։ Մենք ձևավորել ենք լավ գործնական և անձնական հարաբերություններ։ Եվ ևս մեկ անգամ ուզում եմ ընդգծել, որ մենք միշտ ուրախ կլինենք նրան տեսնել Ռուսաստանում՝ իր համար հարմար ցանկացած ժամանակ», — ասել է Պուտինը Վիետնամի վարչապետ Ֆամ Մին Չինհի հետ հանդիպման ընթացքում։
Նա նաև շնորհավորել է վարչապետին Վիետնամի Կոմունիստական կուսակցության 14-րդ համագումարի հաջող անցկացման կապակցությամբ՝ նշելով․ «Մենք ուշադիր հետևել ենք ձեր երկրի կյանքում այս կարևոր իրադարձությանը»։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ