Թրամփը մայիսի 14-15-ը կայցելի Չինաստան
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 14-15-ը կայցելի Պեկին։
Associated Press-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Սպիտակ տունը։
Չինաստան այցի ընթացքում Թրամփը կհանդիպի Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։
Այցելությունը նախապես ծրագրված էր, սակայն հետաձգվել էր Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունների պատճառով։
Ըստ տեղեկությունների՝ Վաշինգտոնն այժմ փորձում է համոզել Թեհրանին ընդունել հրադադարի առաջարկները։
ԱՆշենք, որ այցը տեղի է ունենում այն ժամանակ, երբ ԱՄՆ-ն կոչ է անում այլ երկրներին աջակցել Հորմուզի նեղուցի անվտանգությանը։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ