ՌԴ-ն խստացնում է արտահանման կարգը․ նոր սահմանափակումներ կանխիկի և ոսկու վրա
Աշխարհ
2026 թվականի մայիսի 1-ից Ռուսաստանից արգելվելու է 100 գրամից ավելի քաշ ունեցող ոսկե ձուլակտորների արտահանումը: 2026 թվականի ապրիլի 1-ից արգելվելու է նաև Ռուսաստանից ԵԱՏՄ երկրներ 100,000 դոլարին համարժեք գումարից ավելի կանխիկի արտահանումը, համաձայն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից հրապարակված հրամանագրի։
Փաստաթղթում նշվում է, որ ոսկին կարող է արտահանվել ԵԱՏՄ երկրներ Մոսկվայի և Վլադիվոստոկի օդանավակայաններից միայն Դաշնային փորձաքննության գրասենյակի թույլտվությամբ: Սահմանափակումը չի վերաբերում ԵԱՏՄ-ից դուրս գտնվող երկրներ ոսկի արտահանող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ