Իսրայելը իրականացնում է «Մեծ Իսրայել» նախագիծը. Արաղչի
Աշխարհ
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ընթացիկ հակամարտությունը «ոչ իրանական է, ոչ էլ ամերիկյան», պնդելով, որ Իսրայելն է ԱՄՆ-ին ներքաշել այս պատերազմում։
«Ամերիկայի առաջնահերթությունը Իսրայելի անվտանգությունն է, և տարածաշրջանում ամերիկյան բազաները ստեղծվել են Թել Ավիվը պաշտպանելու համար․ Վաշինգտոնը պատրաստ է ամեն ինչ զոհաբերել Իսրայելի անվտանգության համար», — Տասնիմ գործակալության փոխանցմամբ՝ ասել է Արաղչին։
Նա նաև նշել է, որ Իսրայելը իրականացնում է «Մեծ Իսրայել» նախագիծ, որը, նրա խոսքով, ենթադրում է տարածաշրջանի մի շարք երկրների տարածքների նկատմամբ վերահսկողություն, հայտնում է AL-JAZEERA-ն:


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ