Գուտերեշը ԱՄՆ-ին, Իսրայելին և Իրանին կոչ է արել դադարեցնել հարձակումները և վերջ դնել հակամարտությանը
Աշխարհ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը չորեքշաբթի ԱՄՆ-ին և Իսրայելին կոչ է արել դադարեցնել Իրանի վրա հարձակումները, իսկ Թեհրանին՝ դադարեցնել հակամարտության կողմ չհանդիսացող հարևան երկրներին հարվածելը։
«Իմ ուղերձը Միացյալ Նահանգներին և Իսրայելին այն է, որ ժամանակն է դադարեցնել պատերազմը, քանի որ մարդկային տառապանքները սրվում են, քաղաքացիական բնակչության շրջանում զոհերը մեծանում են, իսկ գլոբալ տնտեսական ազդեցությունը ավելի ու ավելի ավերիչ է դառնում։ Իմ ուղերձն Իրանին այն է, որ դադարեցնի հարձակումներն իր հարևանների վրա, ովքեր հակամարտության կողմ չեն»,- լրագրողներին ասել է Գուտերեշը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է նաև, որ Հորմուզի նեղուցում առևտրային նավագնացության դադարեցումը հակամարտության պատճառով խոչընդոտում է նավթի և պարարտանյութերի տեղափոխմանը խաղաղության համար կարևորագույն պահին։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ