Ինչ պայմաններ է առաջ քաշել Իրանը՝ պատերազմի դադարեցման համար. WSJ
Համաշխարհային Մամուլ
«The Wall Street Journal»-ը, հղում անելով տեղեկացված աղբյուրներին, հաղորդել է, որ «Իրանի վրա հարձակումների համար փոխհատուցումը, բոլոր պատժամիջոցների վերացումը և Պարսից ծոցում ԱՄՆ բոլոր ռազմական բազաների փակումը» Թեհրանի կողմից որպես ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից պարտադրված պատերազմի ավարտի պայմաններ առաջադրված պահանջների շարքում են։
Հրապարակման համաձայն, Իրանը նաև պահանջում է երաշխիքներ, որ պատերազմը չի կրկնվի, ինչպես նաև Իսրայելի կողմից Լիբանանում «Հեզբոլլահ»-ի վրա հարձակումների դադարեցում։
«The Wall Street Journal»-ը նաև հաղորդում է, որ Իրանի պահանջները ներառում են Պարսից ծոցում նոր համաձայնագրեր, որոնք թույլ կտան Իրանի Իսլամական Հանրապետությանը մաքսատուրքեր գանձել ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցով անցնող նավերի վրա։
«Times of Israel»-ի համաձայն՝ Իրանը հրաժարվում է բանակցել իր բալիստիկ հրթիռային ծրագրի սահմանափակումների շուրջ։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ