CNN. Իրանը ամրապնդում է իր պաշտպանությունը Խարգ կղզում՝ ԱՄՆ հարձակումներից խուսափելու համար
Աշխարհ
Իրանը լրացուցիչ զինվորական անձնակազմ և ՀՕՊ համակարգեր է տեղակայում Խարգ կղզում՝ ԱՄՆ-ի հնարավոր ցամաքային գործողությանը նախապատրաստվելու համար, հայտնում է CNN-ը՝ հղում անելով ԱՄՆ հետախուզական աղբյուրներին։
ԱՄՆ հետախուզության տվյալներով՝ Իրանը նաև հակահետևակային և հակատանկային ականներ է տեղադրել կղզու շուրջը և նրա ափամերձ գոտում՝ այն տարածքներում, որտեղ ամերիկյան զորքերը կարող են ափ իջնել։
«Իրանը կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի իր գործողությունները հանգեցնեն ամերիկյան զինվորականների շրջանում առավելագույն կորուստների՝ թե՛ ծովում, թե՛ իրենց ինքնիշխան տարածքում ցամաքային զորքերի վայրէջքից հետո», – հեռուստաալիքին ասել է Եվրոպայում դաշնակից ուժերի նախկին գերագույն հրամանատար Ջեյմս Ստավրիդիսը։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ