Կիմ Չեն Ընը և Լուկաշենկոն հանդիպում են ունեցել ԿԺԴՀ մայրաքաղաքում
Աշխարհ
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջև հանդիպում է տեղի ունեցել Փհենյանում, հաղորդում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը (KCNA):
Բելառուսի պատվիրակության կազմում են փոխվարչապետ Յուրի Շուլեյկոն, արտաքին գործերի նախարար Մաքսիմ Ռիժենկովը, ինչպես նաև առողջապահության, կրթության և արդյունաբերության նախարարությունների ղեկավարներ Ալեքսանդր Խոջաևը, Անդրեյ Իվանեցը և արդյունաբերության նախարարությունների ղեկավար Անդրեյ Կուզնեցովը:
Հյուսիսկորեական կողմից հանդիպմանը մասնակցել են Ազգային ժողովի նախագահ Չո Յոնգ Վոնը, Կորեայի աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի քարտուղարներ Կիմ Չեն Ընը, Ռի Իլ Հվանը և Կիմ Սոնգ Նամը, առաջին փոխվարչապետ Կիմ Դոկ Հունը և արտաքին գործերի նախարար Չո Սոն Հույը:
Լուկաշենկոն Հյուսիսային Կորեա է ժամանել մարտի 25-ին՝ Կիմ Չեն Ընի հրավերով: Երկու առաջնորդները նախկինում հանդիպել էին Պեկինում՝ 2025 թվականի սեպտեմբերին:


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ