Սև ծովում անօդաչու թռչող սարքերը հարձակվել են նավթատար նավի վրա
Աշխարհ
NTV-ի հաղորդմամբ՝ անօդաչու թռչող սարքերը հարձակվել են թուրքական ALTURA ընկերության 140 000 տոննա նավթ տեղափոխող տանկերի վրա։
Դեպքը տեղի է ունեցել Սև ծովում՝ Բոսֆորից 15 մղոն հեռավորության վրա։ Հարվածից հետո տեղի է ունեցել հզոր պայթյուն։
Նավի անձնակազմը օգնություն է խնդրել. վնասվել են տանկերի կամուրջը և շարժիչային սենյակը։ 27 թուրք քաղաքացիներից բաղկացած անձնակազմը չի տուժել։
Սա վերջին ամիսներին Սև ծովում տանկերների վրա առաջին հարձակումը չէ։ Մարտի 14-ին այնտեղ հարձակման է ենթարկվել հունական Maran Homer տանկերը։ Դեպքը տեղի է ունեցել Նովոռոսիյսկից մոտավորապես 26 կիլոմետր հեռավորության վրա։ Նավի վրա եղել է անձնակազմի 24 անդամ (10 հույն, 13 ֆիլիպինցի և մեկ ռումինացի). ոչ ոք չի տուժել։ Վնասվել է միայն նավի աջ կողմը։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ