Ցիկլոն է ներթափանցում. սպասվում է ջրի ելքերի մեծացում
Հայաստան
Հարավից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված մարտի 27-28-ին ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում` թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում` անձրևի տեսքով, առանձին շրջաններում ուղեկցվելով ցածր հորիզոնական տեսանելիությամբ և քամու ուժգնացմամբ՝ 14-17մ/վ արագությամբ: Մարտի 27-ին Սյունիքում, Վայոց ձորի և Գեղարքունիքի առանձին հատվածներում տեղումները կլինեն զգալի։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:
Սպասվող տեղումներով պայմանավորված մարտի 26-28-ին հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում, մարտի 27-28-ին Ողջի, Գորիսգետ, Մեղրիգետ, Արփա և Դեբեդ գետերի ավազաններում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացում։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ