Զելենսկին հայտնել է՝ ինչ պայմանով Միացյալ Նահանգները անվտանգության երաշխիքներ կտրամադրի
Աշխարհ
Միացյալ Նահանգները Ուկրաինային անվտանգության երաշխիքներ է առաջարկում Դոնբասի օկուպացված մասից Ուկրաինայի զինված ուժերի դուրսբերման դիմաց։ Այս մասին Reuters-ին տված հարցազրույցում հայտարարել է նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
Նա ափսոսանք է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ընտրել է Ուկրաինայի, այլ ոչ թե Ռուսաստանի վրա ճնշման ռազմավարություն։ «Վաշինգտոնը պատրաստ է վերջնականապես հաստատել անվտանգության երաշխիքների վերաբերյալ փաստաթղթերը միայն այն դեպքում, եթե Ուկրաինայի զինված ուժերը դուրս գան Դոնբասից», -հայտարարել է քաղաքական գործիչը։
«Ամերիկացիները պատրաստ են վերջնականապես հաստատել այդ երաշխիքները բարձր մակարդակով, հենց որ Ուկրաինան պատրաստ լինի դուրս բերել իր զորքերը Դոնբասից», - ասել է Զելենսկին։
Նա կրկին պնդել է, որ դա կվտանգի Ուկրաինային և ամբողջ Եվրոպային։


















































Ամենադիտված
Հայտնի է ապրիլ ամսվա կենսաթոշակների վճարման օրը