Ուկրաինայում հայտարարել են հաջորդ նախագահի անունը
Աշխարհ
Վոլոդիմիր Զելենսկին վերընտրվելու է Ուկրաինայի նախագահի պաշտոնում։ Այս կարծիքը հայտնել է Ուկրաինայի նախկին արտգործնախարար Դմիտրո Կուլեբան, հաղորդում է Insider.UA-ն։
«Զելենսկին կլինի Ուկրաինայի հաջորդ նախագահը։ Ես կարծում եմ՝ հաստատ։ Նա պատերազմական ժամանակաշրջանի առաջնորդ է», - ասել է դիվանագետը լրագրող Դմիտրի Գորդոնի հետ հարցազրույցում։
Մարտի սկզբին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինայում ընտրությունները տեղի չեն ունենա ռազմական գործողությունների ցանկացած «դադարի» դեպքում՝ միայն հակամարտության լիակատար ավարտից հետո։ Այսպիսով, նա մերժել է Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ քննարկված «ժամանակավոր հրադադարի» քվեարկելու սցենարը։


















































Ամենադիտված
Հայտնի է ապրիլ ամսվա կենսաթոշակների վճարման օրը