Սպանվել են 120 բողոքող ակտիվիստներ
Աշխարհ
Սիրիայում Արաբական պետությունների լիգայի դիտորդների փոխանցմամբ՝ վերջին շաբաթվա ընթացքում երկրում զգալիորեն աճել են բռնությունները, հատկապես Հոմս և Համա քաղաքներում, ինչպես նաև Իդլիբ մարզի հյուսիսային շրջաններում:
Վերջին երկու օրվա ընթացքում անվտանգության ուժերի կողմից սպանվել են Բաշար Ալ-Ասադի վարչակազմի դեմ բողոքող մոտ 120 ակտիվիստներ:
Ուրբաթ օրը Հոմս քաղաքում ընդդիմադիրների և կառավարական զորքերի ընդհարման արդյունքում զոհվածների թվում են երեք երեխա, երեք կին և երեք նախկին զինծառայող, որոնք հեռացել էին բանակից և անցել ընդդիմության շարքերը: Հաղորդվում է տասնյակ վիրավորների մասին: Իրավապաշտպանների տեղեկությունների համաձայն' Դարաա մարզի Նավա գյուղում բանակի ստորաբաժանումները շրջափակել են հուղարկավորության արարողությունը և կրակ բացել: Սպանվել է 11 մարդ:
Այս մասին է հաղորդում CNN-ը։
ՄԱԿ-ի ԱԽ-ում ուրբաթ քննարկել են Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի աջակցությամբ արաբական երկրների կողմից առաջարկված Սիրիայում հակամարտությունը կարգավորելու բանաձևի նախագիծը: Փաստաթղթում Բաշար Ալ-Ասադին կոչ են անում անհապաղ հեռանալ:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ