Իրանի խորհրդարանի խոսնակը գովաբանել է «Հեզբոլլահի» վերջին գործողությունները
Աշխարհ
Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը գովաբանել է «Հեզբոլլահի» գործողությունները՝ նշելով, որ կազմակերպությունը «մեկ գիշերվա ընթացքում իրականացրել է 87 գործողություն»։
«Պատերազմի սկսվելուց առաջ ես հարցազրույցում ասել էի, որ «Հեզբոլլահը» երբևէ եղածից ավելի ակտիվ է», — գրել է նա X-ում՝ հավելելով, որ խմբավորման կայծակնային արագությամբ գործողությունները և շարունակական ճշգրիտ հարվածները, որոնք ծանր կորուստներ են պատճառել Իսրայելի տեխնիկային և ուժերին, ապացուցում են նահատակ Սայիդի խոստումների ճշմարտացիությունը՝ ակնարկելով սպանված «Հեզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլային։ Այս մասին հայտնում է AL-JAZEERA-ն:


















































Ամենադիտված
Հայտնի է ապրիլ ամսվա կենսաթոշակների վճարման օրը