Նվազագույն գնահատականով՝ ամերիկյան կողմը 600-800 զոհ ունի. Իրանի զինված ուժեր
Աշխարհ
Նվազագույն գնահատականներով՝ ամերիկացիները 600-800 զոհ և մոտավորապես 5000 վիրավոր ունեն, հայտարարել է Իրանի զինված ուժերի բարձրաստիճան ներկայացուցիչ Սարդար Շեքարչին, հայտնել է Pars Today-ը:
Շեքարչին նշել է, որ հարվածներ են հասցվել հրամանատարական շտաբին, վարչապետի հանդիպման վայրին, միջուկային հետազոտությունների կենտրոնին, ինչպես նաև Իսրայելի բազմաթիվ ռազմավարական և հետազոտական պաշտպանական արդյունաբերական օբյեկտներին, և նրանք զգալի կորուստներ են կրել։
Նա հիշեցրել է, որ Իսրայելը հայտնել է մոտավորապես 9000 վիրավորի մասին։
«Նրանք ընդհանրապես չեն հաղորդում որևէ զոհի մասին և խոսում են միայն վիրավորների մասին։ Իբր թե մեր բազմատոննանոց հրթիռները կարող են միայն վիրավորել, այլ ոչ թե սպանել»,- լրատվամիջոցները մեջբերել են Շեքարչիի խոսքերը։


















































Ամենադիտված
Հայտնի է ապրիլ ամսվա կենսաթոշակների վճարման օրը