Իսրայելի շտաբի պետը զգուշացրել է, որ բանակը մոտենում է բեկման կետին՝ ձգձգված հակամարտությունից հետո. ԶԼՄ
Աշխարհ
Իսրայելի շտաբի պետ Էյալ Զամիրը կառավարության նիստում զգուշացրել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը մոտենում է բեկման կետին՝ ձգձգված հակամարտությունից հետո, հաղորդում է Channel 12-ը՝ հղում անելով նիստի արտահոսած ձայնագրությանը։
«Ես բարձրացնում եմ տասը կարմիր դրոշ»,- նախարարներին ասել է Զամիրը՝ ընդգծելով զորակոչի, պահեստազորի և երկարաձգված ծառայության վերաբերյալ նոր օրենքներ ընդունելու անհապաղ անհրաժեշտությունը։
«Պահեստազորը չի կարողանա դիմանալ այս դրամատիկ հանգամանքներում»,- հավելել է նա։
Զամիրը զգուշացրել է, որ «շուտով ՑԱԽԱԼ-ը կդադարի այլևս պիտանի լինել նույնիսկ առօրյա անվտանգության առաջադրանքներ կատարելու համար»։


















































Ամենադիտված
Հայտնի է ապրիլ ամսվա կենսաթոշակների վճարման օրը