Թրամփը հայտարարել է Իրանի էներգետիկ օբյեկտներին հարվածները դադարեցնելու որոշման մասին
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թեհրանի խնդրանքին ի պատասխան` հրամայել է 10 օրով դադարեցնել երկրի էներգետիկ օբյեկտների վրա հարձակումները մինչև ապրիլի 6-ը՝ նշելով, որ երկու երկրների միջև բանակցությունները հաջողությամբ շարունակվում են։
«Իրանի կառավարության խնդրանքին համապատասխան, ես հայտարարում եմ, որ դադարեցնում եմ էներգետիկ օբյեկտների ոչնչացումը 10 օրով՝ մինչև 2026 թվականի ապրիլի 6-ը, երկուշաբթի, ժամը 20:00-ն Արևելյան ժամանակով (Երևանի ժամանակով ժամը 04:00-ն): Բանակցությունները շարունակվում են և, հակառակ ստախոս լրատվամիջոցների և այլոց սխալ հայտարարությունների, շատ լավ են ընթանում», - TruthSocial–ում գրել է Թրամփը։


















































Ամենադիտված
Հայտնի է ապրիլ ամսվա կենսաթոշակների վճարման օրը