Սյունիքի մարզի Տանձավետ-Աղվանի ճանապարհին առատ ձյան հետևանքով վարորդները չեն կարողանում շարժվել
Հասարակություն
Այսօր՝ մարտի 27-ին տեղացած առատ ձյան հետևանքով Սյունիքի մարզի որոշ ճանապարհներ ճանշինի ոչ օպերատիվ աշխատանքի պատճառով դարձել են կամ անանցանելի, կամ դժվարանցանելի։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Տանձավետ-Աղվանի ավտոճանապարհի մի քանի կիլոմետրանոց հատվածն ամբողջությամբ մերկասառույց է, ինչի պատճառով ավտոմեքենաները չեն կարողանում տեղաշարժվել և ստեղծվել է խցանում։
SHAMSHYAN.com ահազանգած վարորդներն իրենց զայրույթն էին ուղղում՝ ասելով, որ 1.5 ժամից ավելի է կանգնած են և ճանշինի կողմից ոչ մի տեխնիկա չկա, որ ձյունը մաքրեն, ապա կատարեն աղ ու ավազի խառնուրդով ճանապարհի մշակում։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ