CNN. ԱՄՆ-ից արտաքսված ուկրաինացի տղամարդկանց ուղարկում են ռազմաճակատ
Աշխարհ
ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության (ICE) կողմից Ուկրաինա արտաքսված ուկրաինացի տղամարդիկ ուղարկվում են առաջնագիծ, հաղորդում է CNN-ը։
Հեռուստաալիքի լրագրողները հետաքննություն են անցկացրել և պարզել, որ 2025 թվականի նոյեմբերին ԱՄՆ-ից Ուկրաինա արտաքսված խմբերից մեկը բաղկացած էր 45 տղամարդուց։ Նրանց տարել են Լեհաստան, որտեղ լեհ սահմանապահները նրանց հանձնել են իրենց ուկրաինացի գործընկերներին։ Տղամարդկանց ձեռնաշղթաներ են հագցրել։
Ուկրաինացի սահմանապահները ավելի ուշ CNN-ին հայտնել են, որ նրանցից 24-ը հետախուզվում են զորակոչից խուսափելու համար։ Նրանք հանձնվել են ոստիկանությանը և ուղարկվել ծառայելու բանակում։
Արտաքսվածներից մի քանիսը, մասնավորապես, ուղարկվել են անօդաչու թռչող սարքերի օպերատորների արագացված վերապատրաստման, ապա ուղարկվել են ռազմաճակատ։


















































Ամենադիտված
Հայտնի է ապրիլ ամսվա կենսաթոշակների վճարման օրը