Հնդկաստանը սպասում է պայմանագրի շրջանակներում մնացած երկու C-400 համակարգերի մատակարարմանը 2026 թվականին
Աշխարհ
Հնդկաստանը սպասում է 2018 թվականի պայմանագրի շրջանակներում մնացած երկու S-400 համակարգերի մատակարարմանը, հաղորդում է The Hindu-ն՝ հղում անելով Պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյային։
«Մնացած երկու S-400 համակարգերից մեկը կմատակարարվի հաջորդ ամիս [ապրիլին], իսկ վերջինը՝ մինչև այս տարվա նոյեմբեր», - ասել է պաշտոնյան։
2018 թվականին Հնդկաստանը պայմանագիր է կնքել 5.43 միլիարդ դոլարով S-400 Triumph հակաօդային պաշտպանության համակարգերի հինգ գումարտակ գնելու մասին։
Ռուսաստանից ստացված առաջին Triumph հրթիռային համակարգը տեղակայվել է Պենջաբ նահանգում՝ Պակիստանի հետ սահմանին։


















































Ամենադիտված
Հայտնի է ապրիլ ամսվա կենսաթոշակների վճարման օրը