Հայտնաբերվել է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդի ավտոմեքենան
Հասարակություն
Մարտի 25-ին SHAMSHYAN.com-ը լուր էր հրապարակել, թե ինչպես է Երևանում Բագրատունյաց փողոցում վարորդը չարամտորեն խախտում ճանապարհային երթևեկության կանոնները, այն վարում հանդիպակաց՝ վթարային իրավիճակ ստեղծելով վարորդների, իսկ վտանգավոր իրավիճակ՝ հետիոտների՝ համար։
Հրապարակումից կարճ ժամանակ անց ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի հանձնարարականով՝ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները հայտնաբերել են «Kia» մակնիշի ավտոմեքենան և այն տեղափոխել ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Վարորդը՝ Երևանի բնակիչ 21-ամյա Հովսեփ Ս.-ն, ենթարկվել է վարչական պատասխանատվության։


















































Ամենադիտված
Հայտնի է ապրիլ ամսվա կենսաթոշակների վճարման օրը