Ուկրաինան և Սաուդյան Արաբիան ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության մասին փաստաթուղթ
Աշխարհ
Ուկրաինան և Սաուդյան Արաբիան ստորագրել են պաշտպանական համագործակցության համաձայնագիր։ Այս մասին Վլադիմիր Զելենսկին հայտարարել է իր Telegram ալիքում։
«Ուկրաինայի և Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությունների միջև կա կարևոր համաձայնագիր պաշտպանական համագործակցության վերաբերյալ։ Համապատասխան փաստաթուղթը ստորագրվել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալման ալ Սաուդի հետ մեր հանդիպումից առաջ։ Այն հիմք է դնում հետագա շփումների, տեխնոլոգիական համագործակցության և ներդրումների համար», - գրել է նա։
Զելենսկին հինգշաբթի օրը ժամանել է Սաուդյան Արաբիա։
Ավելի վաղ Կիևը հայտարարել էր Մերձավոր Արևելքի երկրների հետ անվտանգության ոլորտում, մասնավորապես՝ անօդաչու թռչող սարքերի դեմ պաշտպանության ամրապնդման հարցում համագործակցելու իր ցանկության մասին։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն