Ռուսաստանում բիզնեսը «ինքնակամ» պատրաստ է գումար փոխանցել բյուջե․ Պեսկովը բացահայտել է փակ հանդիպման մանրամասները
Ռուսաստան
Ռուսաստանում խոշոր գործարարների կողմից պետական բյուջե լրացուցիչ միջոցներ փոխանցելու նախաձեռնությունը ներկայացվում է որպես կամավոր քայլ։ Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ անդրադառնալով Ռուսաստանի արդյունաբերողների և գործարարների միության համագումարի շրջանակում Վլադիմիր Պուտինի հետ փակ հանդիպմանը։
Պեսկովի խոսքով՝ նման առաջարկ հնչեցրել է հանդիպման մասնակիցներից մեկը, իսկ Պուտինը դրան հավանություն է տվել։ Նա նաև նշել է, որ նախաձեռնությունը աջակցություն է ստացել այլ գործարարների կողմից։ Կրեմլի խոսնակը շեշտել է, որ շատերը իրենց պարտավոր են զգում պետության նկատմամբ, քանի որ բիզնեսը սկսել են 1990-ականներին՝ հաճախ պետական կառույցների հետ կապերի միջոցով։
Միևնույն ժամանակ, Պեսկովը չի բացահայտել, թե կոնկրետ որ գործարարն է հանդես եկել առաջարկով և ինչ գումարի մասին է խոսքը։ Հանդիպումը տևել է շուրջ երկու ժամ։ Նախագահ Պուտինը համագումարի ընթացքում նաև կոչ է արել նավթագազային ոլորտի ընկերություններին չծախսել վերջին ամսվա գերշահույթները, այլ դրանք օգտագործել խելամտորեն՝ մասնավորապես ուղղելով պարտքերի կրճատմանը։


















































Ամենադիտված
Հայտնի է ապրիլ ամսվա կենսաթոշակների վճարման օրը