Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է Իրանին հարվածներ հասցնելու ծրագրերի խստացման մասին
Աշխարհ
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է Իրանի դեմ հարվածները ուժեղացնելու և թիրախների ցանկը ընդլայնելու ծրագրերի մասին՝ ի պատասխան Իսլամական Հանրապետության կողմից շարունակվող հրթիռային հարձակումների։
«Վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ես զգուշացրել ենք Իրանին Իսրայելի քաղաքացիական բնակչության դեմ հրթիռային հարձակումները դադարեցնելու անհրաժեշտության մասին։
Այս նախազգուշացումներին չնայած՝ հարձակումները շարունակվում են, ուստի, Իսրայելի բանակի հարվածները Իրանի դեմ կուժեղացվեն և կընդլայնվեն՝ ներառելով լրացուցիչ թիրախներ և տարածքներ, որոնք օգնում են մշակել և կիրառել Իսրայելի քաղաքացիների դեմ պատերազմ վարելու միջոցներ», - ասել է նախարարը՝ ըստ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայության։


















































Ամենադիտված
Հայտնի է ապրիլ ամսվա կենսաթոշակների վճարման օրը