Լիբանանը հայտնել է, որ Իսրայելը ոչնչացնում է գյուղերը՝ ստեղծելով բուֆերային գոտի
Աշխարհ
Լիբանանում բուֆերային գոտի ստեղծելու Իսրայելի մոտեցումը դարձել է ավելի արմատական և վտանգավոր։ Իսրայելական զորքերը ոչնչացնում են ամբողջ գյուղեր՝ մարդկանց իրենց տները վերադառնալու ոչ մի հնարավորություն չթողնելով, հայտարարել է Լիբանանի մշակույթի նախարար Ղասան Սալամեհը։
Euronews-ին տված հարցազրույցում նա հիշեցրել է, որ Իսրայելն արդեն 22 տարի՝ մինչև 2000 թվականը, ուներ բուֆերային գոտի հարավային Լիբանանում, սակայն բուֆերային գոտու նոր ձևը «բոլորովին այլ է»։ Սալամեն ընդգծել է, որ այս հայեցակարգը «շատ ավելի արմատական է և շատ ավելի մեծ վնաս է հասցնում քաղաքացիական բնակչությանը» և Իսրայելի գործողությունները որակել է որպես ներխուժում։
Նրա խոսքով՝ որտեղ էլ որ գնում են իսրայելական պետության զինվորները, «նրանք իրենց հետևից չեն թողնում ոչ մի տուն, ոչ մի ճանապարհ քաղաքացիական անձանց համար՝ իրենց տները վերադառնալու համար»։
Լիբանանի մշակույթի նախարարը նշել է, որ հանրապետությունում արդեն 34 գյուղ է ավերվել, և «ավելի քան 1.1 միլիոն մարդ, այսինքն՝ յուրաքանչյուր հինգերորդ լիբանանցին, տեղահանվել է»։


















































Ամենադիտված
Հայտնի է ապրիլ ամսվա կենսաթոշակների վճարման օրը