Իսրայելը սպառնում է Իրանին նոր հարվածներով․ գործողությունները կուժեղացվեն և կընդլայնվեն
Համաշխարհային Մամուլ
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ հարվածները կուժեղացվեն և կընդլայնվեն նոր թիրախների վրա։ Նրա խոսքով՝ այս նախազգուշացումը փոխանցվել է Թեհրանին՝ Իրանի կողմից իրականացված հրթիռային հարձակումներից հետո։
Կացը նշել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ միասին կոչ են արել Իրանին դադարեցնել իսրայելական քաղաքացիական բնակչության նկատմամբ հարձակումները։ Սակայն, ինչպես ընդգծել է նախարարը, հրթիռակոծությունները շարունակվում են, ինչի հետևանքով Իսրայելը պատրաստվում է ընդլայնել իր ռազմական գործողությունները։
Նրա խոսքով՝ հարվածները կուղղվեն նաև այն օբյեկտներին և շրջաններին, որոնք ներգրավված են Իսրայելի դեմ օգտագործվող զենքի արտադրության և կիրառման մեջ։ Ավելի վաղ Իսրայելի բանակը հարվածներ էր հասցրել Իրանի տարբեր շրջաններում գտնվող բալիստիկ հրթիռների արտադրության օբյեկտներին և հակաօդային պաշտպանության համակարգերին։


















































Ամենադիտված
Հայտնի է ապրիլ ամսվա կենսաթոշակների վճարման օրը