Սկանդալ Թուրքիայում․ Հանդե Էրչելը հարցաքննվել է թմրանյութերի գործով
Թուրքիա
Թուրքական հայտնի դերասանուհի Հանդե Էրչելը, ով հայտնի է «Պոստուչիս իմ դուռը» սերիալից, հարցաքննվել է ոստիկանությունում թմրանյութերի գործի շրջանակում։ Տեղեկությունը հայտնում է Haber Turk-ը՝ նշելով, որ դերասանուհին բերվել է ոստիկանության բաժին Ստամբուլի օդանավակայանից։
Հաղորդվում է, որ Էրչելին տեղափոխել են դատաբժշկական կենտրոն, որտեղ նրանից վերցվել են արյան և մազերի նմուշներ։ Նա հայտնվել է հակաթմրանյութային լայնածավալ գործողության շրջանակում ձերբակալված 14 անձանց թվում։
Ավելի վաղ հարցաքննվել էր նաև դերասանուհու նախկին ընկեր Հաքան Սաբանջին, ով հայտարարել էր, որ ոչ ինքը, ոչ էլ Էրչելը երբևէ չեն օգտագործել արգելված նյութեր։ Մինչ այդ տեղեկություններ էին տարածվել նաև նրանց նկատմամբ ձերբակալման օրդերի մասին։


















































Ամենադիտված
Հայտնի է ապրիլ ամսվա կենսաթոշակների վճարման օրը