Samsung-ի ժամացույցը այրել է օգտատիրոջ ձեռքը քնի ընթացքում
Աշխարհ
Samsung Galaxy Watch 8 խելացի ժամացույցի օգտատերը հայտարարել է, որ սարքը գիշերը գերտաքացել և այրվածք է պատճառել իրեն։ Դեպքի մասին նա գրել է Reddit-ում՝ նշելով, որ արթնացել է դաստակի շրջանում ուժեղ այրման զգացումից և հայտնաբերել, որ ժամացույցը չափազանց տաքացել է։
Նրա խոսքով՝ այրվածքը եղել է այնքան ուժեղ, որ մաշկը մասամբ կպել է սարքի կորպուսին։ Հրապարակված լուսանկարները, ինչպես նշվում է, ցույց են տալիս, որ վնասվածքի ձևը համապատասխանում է ժամացույցի կառուցվածքին, ինչը, ըստ օգտատիրոջ, հաստատում է, որ հենց սարքն է վնասվածքի պատճառը։
Տուժածը դիմել է Samsung-ին, սակայն ընկերությունում, ըստ նրա, նշել են, որ ժամացույցը չի կարող նման վնաս պատճառել։ Միջադեպը տեղի է ունեցել գնումից ընդամենը երկու շաբաթ անց։ Մինչդեռ փորձագետները նշում են, որ դեպքը, հավանաբար, եզակի է, սակայն պահանջում է մանրակրկիտ հետաքննություն։


















































Ամենադիտված
Հայտնի է ապրիլ ամսվա կենսաթոշակների վճարման օրը