ԵՄ-ում մեծ է տնտեսական ճգնաժամի վտանգը. եվրոպացի հանձնակատար
Աշխարհ
Եվրոպական միության տնտեսությունը կանգնած է ճգնաժամի վտանգի առաջ՝ էներգակիրների գների աճի պատճառով, որը պայմանավորված է ԱՄՆ-Իսրայել-Իրան պատերազմով, հայտարարել է ԵՄ տնտեսական հարցերով հանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսը։
«Հեռանկարները մշուշոտ են խոր անորոշության պատճառով, սակայն պարզ է, որ մենք կանգնած ենք ստագֆլյացիոն շոկի վտանգի առաջ, այսինքն՝ իրավիճակի, երբ տնտեսական աճի դանդաղումը զուգորդվում է բարձր գնաճով», — ասել է Դոմբրովսկիսը ԵՄ ֆինանսների նախարարների հանդիպումից հետո տեղի ունեցած ասուլիսում։
Նրա խոսքով՝ այս ռիսկը պահպանվում է նույնիսկ այն դեպքում, եթե էներգամատակարարման խափանումները լինեն համեմատաբար կարճաժամկետ։ Այս մասին հայտնում է AL-JAZEERA-ն:


















































Ամենադիտված
Հայտնի է ապրիլ ամսվա կենսաթոշակների վճարման օրը