Երևանում 5 ամիս անց հուղարկավորվել է ՀՀ-ում սպանված չեչեն կինը
Հասարակություն
Երևանի Նուբարաշենի գերեզմանատանը տեղի է ունեցել Չեչնիայից փախչելուց հետո Հայաստանում սպանված 23-ամյա Այշատ Բայմուրադովայի հուղարկավորությունը։ Այս մասին հայտնել է SK SOS ճգնաժամային խումբը։
Իրավապաշտպանների խոսքով՝ հուղարկավորության կազմակերպման աշխատանքները ստանձնել են Հայաստանի քննչական մարմինները, քանի որ աղջկա հարազատները հրաժարվել են վերցնել նրա մարմինը։
Նրանք հայտնել են, որ Բայմուրադովայի մարմինը դիահերձարանում է եղել ավելի քան հինգ ամիս։ SK SOS-ը հաղորդում է, որ իրենց հարգանքի տուրքը մատուցել ցանկացողները հավաքվել են դիահերձարանում, սակայն դագաղը, նրանց խոսքով, անմիջապես բեռնվել է դիակառքի մեջ և տեղափոխվել գերեզմանատուն։
Հիշեցնենք, որ չեչեն աղջկա սպանության մեջ կասկածվում են Ռուսաստանի երկու քաղաքացի՝ Կարինա Իմինովան և Սաիդ-Համզատ Բայսարովը։ Իրավապահները նրանց նկատմամբ հայտարարել են հետախուզում։


















































Ամենադիտված
Հայտնի է ապրիլ ամսվա կենսաթոշակների վճարման օրը