Թատրոնի միջազգային օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել է Երևանի Հովհ. Թումանյանի անվան Ազգային տիկնիկային թատրոն:
Գիտություն և Մշակույթ
Թատրոնի միջազգային օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել է Երևանի Հովհ. Թումանյանի անվան Ազգային տիկնիկային թատրոն:
Նա երեխաների հետ ներկա է եղել ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Արևիկ» մանկական գրատան նախաձեռնած «Սերմիկը» գրքի ինտերակտիվ ընթերցանությանը և ստեղծագործական աշխատարանին։
Միջոցառման ընթացքում երեխաներին ներկայացվել է հեքիաթի թատերայնացված ընթերցանությունը, այնուհետև տեղի է ունեցել «Սերմիկը» գրքի քննարկումը: Երեխաները նաև էկո բաժակներում տնկել են սերմեր և սովորել խնամել բույսերը, հոգ տանել դրանց մասին:
Դանիել Դանիելյանը զրուցել է դպրոցականների հետ, հետաքրքրվել ներկայացումից ստացած տպավորություններով, խոսել ընթերցանության կարևորության մասին՝ նրանց հորդորելով անդադար կարդալ, սիրել գիրքն ու գրականությունը:


















































Ամենադիտված
Հայտնի է ապրիլ ամսվա կենսաթոշակների վճարման օրը