Միքայել Մարգարյանը ձերբակալվել է․ ՔԿ
Հայաստան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ վեճի մեջ մտած Միքայել Մարգարյանը ձերբակալվել է։ Այս մասին հայտնել են Քննչական կոմիտեից։
Ավելի վաղ հայտնել ենք, որ նրա նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել խուլիգանություն հոդվածով:
«Ոստիկանությունից ստացված հաղորդման համաձայն՝ Մ.Մ.-ն, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով, ուղիղ եթերով՝ 2026թ․ մարտի 26-ին Դեմիրճյան փողոցի 1/1 հասցեի մոտ իրականացրել է խուլիգանական գործողություններ, մասնավորապես՝ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք դրսևորելով՝ հայհոյանք և անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել:
Նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն»,- հայտնում է քննչական կոմիտեն:
Ալեն Սիմոնյանն էր անդրադարձել միջադեպին՝ նշելով, որ տեղի ունեցածը քաղաքական միավորի կողմից կազմակերպված սադրանք է:


















































Ամենադիտված
Հայտնի է ապրիլ ամսվա կենսաթոշակների վճարման օրը