«Պայացներ» օպերային ներկայացումը՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում՝ 30 տարի անց
Գիտություն և Մշակույթ
«Պայացներ» օպերային ներկայացումը՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում՝ 30 տարի անց
Մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա են եղել «Պայացներ» օպերային ներկայացման առաջնախաղին:
Հայ, վրացի, իտալացի ստեղծագործողների մասնակցությամբ երևանյան բեմ է բարձրացել իտալացի ականավոր կոմպոզիտոր Ռուջերո Լեոնկավալոյի «Պայացներ» օպերան։
Բեմադրությունը Իտալիայի հեղինակավոր «Լա Սկալա» օպերային թատրոնի ռեժիսոր Մարիո Ակամպայինն է։ Ռեժիսորը Երևանի օպերային թատրոնի հետ համագործակցելու առաջարկը ստացել է թատրոնի տնօրեն, դիրիժոր Կարեն Դուրգարյանից։
Նա մի շարք հետաքրքիր բեմադրությունների հեղինակ է, սակայն «Պայացների» շուրջ առաջին անգամ է աշխատում։Դասական պատմությունը երևանյան բեմում է ժամանակակից մոտեցումներով և լուծումներով։ Երաժշտության և լիբրետոյի հեղինակը Ռուջերո Լեոնկավալոն է:
Օպերային թատրոնում «Պայացներն» առաջին անգամ հատվածաբար բեմադրվել է 1935 թվականին։ Ամբողջական բեմադրությունն իրականացվել է 1937 թվականին, այնուհետև՝ 1944 թվականին։ Վերջին անգամ «Պայացները» երևանյան բեմում է եղել երեսուն տարի առաջ։
Ներկայացումից հետո երկրի նախագահը` ԿԳՄՍ նախարարի ուղեկցությամբ, շրջել է թատրոնի հետնաբեմում, զրուցել ստեղծագործական անձնակազմի հետ։


















































Ամենադիտված
Հայտնի է ապրիլ ամսվա կենսաթոշակների վճարման օրը